HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի իշխանությունները երկրում հաստատել են արտակարգ իրավիճակի ռեժիմ

Ուկրաինայի կառավարությունը որոշել է 30 օրով ողջ երկրում հայտարարել արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Այդ մասին տեղեկանում ենք Ուկրաինայի կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմը կձգվի մինչև ապրիլի 24-ը։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է.

«Մենք շարունակում ենք կարանտինը և Ուկրաինայի ողջ տարածքում 30 օրով կմտցնենք արտակարգ իրավիճակի ռեժիմ, որը կձգվի մինչև ապրիլի 24-ը։ Բացի այդ, շեշտում եմ, որ արտակարգ իրավիճակի ռեժիմը տարբերվում է արտակարգ դրության ռեժիմից»։

Արտակարգ իրավիճակի ռեժիմի պարագայում իշխանությունները կարող են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, սակայն օրենսդրությունն այս պարագայում չի սահմանում տունը լքելու արգելք և պարետային ժամի հաստատում։ 

Վերջին տվյալներով Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի 113 դեպք։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ։ Ավելի վաղ, իշխանություններն սահմանափակել էին առևտրային կենտրոնների, սրճարանների, ռեստորանների և զվարճանքի կենտրոնների գործունեությունը։ Բացի այդ, Կիևում դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։

Լուսանկարը՝ УНИАН-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter