HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների դիտարկումների հետեւանքով սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ

  • հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ
  • առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), 
  • առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ
  • չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը
  • արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։ 

Այսպիսով, չեն կատարվել պարետիՑ/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։ 

Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել պարետին։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter