HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսն ախտորոշող թեստերի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին բացատրեց, թե ինչով են տարբերվում իրարից կորոնավիրուսն ախտորոշող թեստերը:

«Մենք հիմա կիրառում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատված և խորհուրդ տրվող ախտորոշման այն մեթոդը, որը կիրառվում է գրեթե ամբողջ աշխարհում: Այն կոչվում է պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ), մեթոդ, որը հայտնաբերում է մարդու բկանցքից ու քթանցքից վերցված քսուկում վիրուսի առկայությունը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` մյուս տեսակն արագ թեստերն են, որոնք ախտորոշում են մի քանի րոպեների ընթացքում:

«Արագ թեստերը երկու տեսակի են` կամ հայտնաբերում են վիրուսի վրա եղած անտիգենը, բայց ոչ վիրուսը, կամ վիրուսի նկատմամբ սինթեզած հակամարմինը օրգանիզմում: Այս երկու տեսակն էլ ունեն միայն կողմնորոշիչ նշանակություն և չեն դնում վերջնական ախտորոշում, քանի որ հիվադությունը նոր է, թեստերն էլ նոր են սկսել սինթեզվել, դեռևս պարզ չէ մեծ պոպուլյացիաների վրա էֆեկտն ինչքան է լինելու հանրային առողջապահական տեսանկյունից»,-ասաց նա:

Նախարարը սակայն հայտնեց, որ ձեռք են բերում արագ թեստեր, ըստ հաշվարկների` դրանք Հայաստանում կլինեն մարտի 27-ին:

Ինչ վերաբերում է այն դժգոհություններին, որ ոչ բոլորին են թեստավորում, նախարարն արձագանքեց` մարդկանց շահերից է բխում, որ միայն ցանկությամբ պայմանավորված չթեստավորեն:

«Օրինակ՝ եթե այսօր ինձ թեստ անեն, ես չեմ կարող երաշխավորված լինել, որ վաղը ջերմություն ունենալուց ինձ մոտ վիրուսը չի հայտնաբերվի: Անիմաստ է անձի ցանկությամբ թեստավորել, որովհետև էդ տրամաբանությամբ կարելի է ամեն առավոտ թեստ անել»,-ասաց Թորոսյանը` հավելելով, որ կանխարգելման մեթոդը մնում է սոցիալական հեռավորություն պահելը, ձեռքերը ախտահանելը և մյուս կանոնները պահպանելը:

Նախարարի խոսքով` թեստ կարող է իրականացվել միայն բժշկական սիմպտոմների և համաճարակաբանի ցուցումների առկայության պարագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter