HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում գրանցվել են կորոնավիրուսից մահվան առաջին երկու դեպքերը

Մոսկվայում մահացել են երկու պացիենտներ, որոնց մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանները եղել էին դրական։ Տարեց պացիենտների մոտ առկա էր նաև թոքաբորբ: Այդ մասին հայտնում է Մոսկվայի քաղաքային օպերատիվ շտաբը։

«Պացիենտները 88 և 78 տարեկան էին, ախտորոշումը դրվել էր դեռ կենդանության օրոք։ Բացի այդ, նրանց մոտ հաստատվել էր նաև թոքաբորբ»,- այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից և հիշեցրել «տարեց անձանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողների պարտադիր ինքնամեկուսացման մասին»։ Ավելի վաղ, քաղաքային շտաբը արդեն հայտնել էր կորոնավիրուսից մահացած պացիենտի մասին, սակայն, ավելի ուշ, հաղորդագրություն էր տարածվել, որտեղ նշվում էր, որ պացիենտի մահվան պատճառը եղել է պոկված թրոմբը։ Դեռ երեկ, ԶԼՄ-ներում տարածված թոքաբորբով ևս մեկ մահվան դեպքի վերաբերյալ, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հայտարարել էր, որ մահվան պատճառը եղել է ներքին օրգանների անբավարարությունը, այլ ոչ թե կորոնավիրուսը։

Փաստորեն, այս երկու դեպքերը կորոնավիրուսից մահացության առաջին պաշտոնական դեպքերն են Ռուսաստանում։ Չորեքշաբթի առավոտյան Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հիվանդների թիվն ավելացել է 163-ով՝ հասնելով 658-ի։ 163 նոր դեպքերից 120-ը գրանցվել էին Մոսկվայում, ևս 6-ը՝ Մերձմոսկվայում։

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ այսօր ռուսաստանցիներին տեսաուղերձով դիմել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների փաթեթի մասին։ Հաջորդ շաբաթը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային։ Հետաձգվել է նաև ՌԴ սահմանադրության փոփոխության հանրաքվեի օրը, որը պետք է կայանար ապրիլի 22-ին։

Հինգշաբթի օրվանից Մոսկվայում կհայտարարվի կարանտին՝ 65-ից բարձր քաղաքացիների համար։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պարտադրել է նրանց մնալ տներում։ Յուրաքանչյուր թոշակառուի միաժամանակ կվճարվի 4 հազարական ռուբլի։ Բացի այդ, Սոբյանինը հայտարարել է, որ կչեղարկվի ուսանողների և թոշակառուների հանրային տրանսպորտով անվճար երթևեկելու հնարավորությունը։

Լուսանկարը՝ Սերգեյ Վեդյաշկինի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter