
Կորոնավիրուսով վարակվածներից 36-ը թոքաբորբ ունի, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ կա 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։
Նախարարի փոխանցմամբ՝ 14 հոգի մարտի 26-ին դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել