HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ն․ Փաշինյան. «Կորոնավիրուսի թեթև դեպքերով քաղաքացիները կտեղափոխվեն հյուրանոցներ»

Կառավարության հերթական նիստը մեկնարկեց կորոնավիրուսի մասին քննարկմամբ։ Վարչապետ Ն․Փաշինյանը ներկայացրեց իրավիճակը։

«Այս պահին կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի, բուժվել է 18 քաղաքացի։ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը Հայաստանի քաղաքացի է, երկուսն էլ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մոտ 100 քաղաքացի էլ մեկուսացումից դուրս է եկել»,- նշեց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ կփորձեն աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի թեթև դեպքերով քաղաքացիներին տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և այլ կարիքներ։

Վարչապետը հետաքրքրվեց նաև ներկայիս ուղևորահոսքով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ 2019 թվականի մարտ-ապրիլ ամիսներին օրական միջինը Երևանում ուղևորահոսքը կազմել է 550,000, որոնք տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով, մարտի 25-ի դրությամբ ունենք 18,000 ուղևոր, ընդhանուր ուղևորահոսքը կրճատվել է մոտավորապես 30 անգամ։

Լուսանկարը՝ Կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter