Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ տրանսպորտային միջոցում 2-ից ավելի անձ տեղափոխելու համար
Մարտի 26-ի ժամը 08։30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ տարածքային ստորաբաժանումներում կազմվել են նմանատիպ արձանագրություններ։
685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավելի ուղևորով, որոնք նախազգուշացվել են։ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ ավել նստատեղերով ուղևորներ ունենալու համար կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Այս մասին Կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ հայտնեց Ոստիկանության պետ Արման Սարգսյանը։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր պահպանում են սահմանված ռեժիմը և ներողություն խնդրեց պատճառված անհարմարությունների համար։
Բնակչությանը ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում է տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել