
Արցախ մեկնող դիտորդները կթեստավորվեն արագ թեստերով
Կառավարության մարտի 26-ի նիստում վարչապետն անդրադարձավ մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու են դիտորդներ Հայաստանից։
«Պետք է համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ արդյոք ռիսկային գոտիներից են, թե՞ ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ նրանց թեստավորվենք արագ թեստերով։ Մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսի որևէ դեպք չի հայտնաբերվել՝ չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են։ Ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,- նշեց վարչապետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել