HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ․ TACC

Ռոսավիացիան հայտարարել է, որ մարտի 27-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Բացառություն կկազմեն միայն Ռուսաստանի քաղաքացիների տարհանման նպատակով իրականացվող չվերթները։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը, նման որոշում է կայացվել Կառավարությանն առընթեր Կորոնավիրուսի դեմ պայքարի տարածման համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ։

«Ռոսավիացիան 2020 թվականի մարտի 27-ի 00։00-ից կապահովի մշտական և չարթերային ավիահաղորդակցության դադարեցումը, որն իրականացվում է ռուսական օդանավակայաններից դեպի արտասահմանյան երկրներ և հակառակ ուղղությամբ, բացառությամբ այն թռիչքների, որոնք իրականացվելու են կորոնավիրուսի պանդեմիայի օջախ հանդիսացող երկրներից ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով։ Բացառությունը կտարածվի նաև այն թռիչքների վրա, որոնք իրականացվելու են ՌԴ կառավարության առանձին որոշումներով»,- նշվում է խորհրդի նիստի արձանագրության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն, մինչև մարտի 27-ը, պետք է Տրանսպորտի, Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններին, Սպառողների իրավունքների պաշտպանության և բարեկեցության դաշնային գործակալությանն ու «Աերոֆլոտ»-ին ուղարկի մարտի 26-ի դրությամբ Ռուսաստանի բոլոր այն քաղաքացիների ցուցակները, որոնք ցանկանում են վերադառնալ ՌԴ։ Տարհանման գործընթացին անհրաժեշտության դեպքում կմիանան նաև ՌԴ պաշտպանության նախարարության օդանավերը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի օջախ հանդիսացող երկրներից կվերադառնան Ռուսաստան, պարտադիր պետք է անցնեն 14-օրյա կարանտին։

Կառավարությունը Տրանսպորտի նախարարությանը և Ռոսավիացիային հանձնարարել է մարտի 26-ից օդանավակայաններում կազմակերպել ՌԴ բոլոր այն քաղաքացիների ստուգումները, որոնք ժամանել են բոլոր այն երկրներից, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպք։

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 840 դեպք, իսկ մահացածների թիվը, մարտի 25-ի համեմատ, ավելացել է ևս 1-ով՝ հասնելով 3-ի։

Լուսանկարը՝ «TACC» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter