HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ քսանյակի երկրները խոստացել են ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական ճակատ

Մեծ քսանյակի երկրները խոստացել են ստեղծել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի միասնական ճակատ և համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության մեղմացման նպատակով ներդնել 5 տրիլիոն դոլար։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։

«Այդ պանդեմիայի դեմ պայքարը պահանջում է թափանցիկ, հզոր, համակարգված, մասշտաբային և գիտականորեն հիմնավորված ընդհանուր պատասխան, որը կիրականացվի համերաշխության մթնոլորտում»,- նշվում է Մեծ քսանյակի երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է մարտի 26-ին կայացած արտահերթ գագաթնաժողովից հետո։ Վերջինս կազմակերպվել էր առցանց տարբերակով։     

«Մենք հակված ենք այդ ընդհանուր սպառնալիքի դեմ ստեղծել միասնական ճակատ։ Մեծ քսանյակի երկրներն ավելի քան 5 տրիլիոն դոլար կներդնեն համաշխարհային տնտեսության մեջ՝ պանդեմիայի արդյունքում առաջացած սոցիալական, տնտեսական և ֆինանսական հետևանքները վերացնելու համար։ Այդ պատասխանի հզորությունը և մասշտաբները համաշխարհային տնտեսությանը հնարավորություն կտան նորից ոտքի կանգնել և ստեղծել ամուր հենասյուն՝ աշխատավայրերի պաշտպանության և տնտեսական աճի վերականգնման համար»,- նշվում է փաստաթղթի մեջ։

Մեծ քսանյակի երկրները, Արժույթի համաշխարհային ֆոնդի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանային բանկերի միջոցով, խոստացել են արագ մշակել զարգացող երկրներին աջակցության ֆինանսական խոշոր փաթեթ։ Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են փոխանակվել կորոնավիրուսի դեմ պայքարի հետազոտական և այլ տվյալներով, ամրացնել առողջապահական համակարգերը և մեծացնել բժշկական սարքավորումների աճող պահանջարկին միտված առաջարկը։

«Ապագայի պաշտպանության համար մենք խոստանում ենք հզորացնել ազգային, տարածաշրջանային և գլոբալ հնարավորությունները՝ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման դեմ պայքարի շրջանակներում»,- նշվում է Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի մասնակիցների միացյալ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ներկայումս Մեծ քսանյակը նախագահող երկիրը Սաուդյան Արաբիան է։

Լուսանկարը՝ primetimes.in-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter