HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 12-ի դրությամբ. ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին, ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 178 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 1115 անձի նկատմամբ, 552-ը՝ մայրաքաղաքում, 563-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին, ժամը 9-ից 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 179 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 1439 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Մարտի 27-ին, ժամը 9-ից 12-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 7 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 41 վարորդի։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter