HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփն ստորագրել է ԱՄՆ տնտեսության աջակցության հակաճգնաժամային փաթեթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՄՆ տնտեսության աջակցության հակաճգնաժամային փաթեթը, որով նախատեսվում է ամերիկյան տնտեսության աջակցության համար առանձնացնել 2,2 տրիլիոն դոլար։ Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Աջակցության ծրագիրը ենթադրում է, որ յուրաքանչյուր չափահաս ամերիկացի, որի եկամուտները չեն գերազանցում 99 000 ԱՄՆ դոլարը կստանան մինչև 1 200 ԱՄՆ դոլար օգնություն, իսկ յուրաքանչյուր երեխայի կտրամադրվի 500-ական ԱՄՆ դոլար։ Աջակցության փաթեթի միջոցով կմեծացվ նաև գործազրկության ապահովագրության ծավալը։

Բացի այդ, իշխանությունները 117 միլիարդ դոլար կտրամադրեն հիվանդանոցների օգնության համար և 500 միլիարդ էլ բոլոր այն ընկերություններին, որոնք տուժել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից։

Ըստ Դոնալդ Թրամփի՝ ստորագրված աջակցության փաթեթը դարձել է ԱՄՆ պատմության խոշորագույն աջակցության ծրագիրը։ Մինչ Թրամփի ստորագրումը, ծրագիրը ստացել էր նաև Կոնգրեսի հավանությունը։

Վերջին տվյալներով`ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 104 256-ի, ապաքինվածների թիվը՝ 2 525-ի, իսկ մահացածների թիվը՝ 1704-ի։ Ներկայումս վարակակիրների թվով ԱՄՆ-ն աշխարհի առաջատար երկիրն է։ ԱՄՆ նահանգների մեծ մասում ձեռնարկվել են կարանտինային միջոցներ։ Այդ ռեժիմի տակ է հայտնվել շուրջ 228 միլիոն մարդ։

Լուսանկարը՝ Getty Images -ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter