HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում առաջացել է ոսկու պակասորդ

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԱՄՆ-ում առաջացել է ոսկու սալիկների և ազատ վաճառքի մետաղադրամների պակասորդ։ Այդ մասին մարտի 27-ին գրել է «The Wall Street Journal» պարբերականը։ Թերթի փոխանցմամբ դիլերները վաճառել են ոսկու ամբողջ պաշարները կամ էլ ժամանակավորապես փակվել են։ Շվեյցարական խոշոր «Credit Suisse Group AG» ֆինանսական կոնգլոմերատը, որը 1856 թվականից զբաղվում է ոսկու ձուլակտորների ձուլմամբ, գնորդներին խնդրել է «ժամանակավորապես չդիմել կոնգլոմերատին»։

Ուոլ սթրիթի բանկիրները օգնության են դիմել Կանադայի թագավորական դրամահատարանին։ Վերջինս արդեն բախվել է ոսկու ձուլակտորների «աննախադեպ» աճող պահանջարկին։ Այդ մասին պարբերականին հայտնել է դրամահատարանի ներկայացուցիչ Ամանդա Բերնիեն։ Նրա խոսքերով իրավիճակի սրացումը պայմանավորված է նրանով, որ աշխատակիցների մի մասը, COVID-19 կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, չի աշխատում։

ԱՄՆ ոսկու պաշարները պահվում են Կենտուկի նահանգի Ֆորտ Նոքս ռազմաբազայում և Նյու Յորքի դաշնային պահուստային բանկում։ ԱՄՆ-ում ոսկու պակասի դեպքում, գործարարները սովորաբար հարստացնում են պաշարները Լոնդոնում, որտեղ պահվում է ավելի քան 8 200 տոննա թանկարժեք մետաղ։ Այդ թանկարժեք մետաղները, չհրկիզվող պահարաններում, խմբաքանակով Նյու Յորք էին տեղափոխվում մարդատար ինքնաթիռների միջոցով։ Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր միջազգային ուղևորափոխադրումները։ Արդյունքում, դադարեցվել է նաև թանկարժեք քարերի արդյունահանումը Պերուում և Հարավային Աֆրիկայում։

Աշխարհում շարունակվում է COVID-19 կորոնավիրուսի վարակակիրների թվի աճը։ Աշխարհի շուրջ 199 երկրներում գրանցվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր։ Վերջին տվյալներով վարակակիրների թիվը հասել է 617 351-ի, ապաքինվածների թիվը՝ 137 336-ի, իսկ մահացածների թիվը՝ 28 377-ի։ Ներկայումս ԱՄՆ-ն առաջին տեղում է վարակակիրների ընդհանուր թվով (վերջին տվյալներով՝ 104 277 գրանցված դեպք), իսկ մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Իտալիայում (վերջին տվյալներով՝ 9 134 մահվան դեպք)։

 

Լուսանկարում՝ Նյու Յորքի ֆոնդային բորսան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter