HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին տեղեկացնում վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։

Նիկոլ Փաշինյանը եւ Միխայիլ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով եւ վերը նշված սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների տեղափոխման վրա։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն արծարծել են նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր եւ ընդգծել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ողջ ծավալով բեռնափոխադրումների
պահպանման կարեւորությունը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter