
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ևս երկու մարդ է մահացել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ՝ 55-ամյա կին և 73-ամյա տղամարդ:
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...
Ցավակցում եմ նրանց հարազատներին»,- իր ֆեյբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին։ Մահացածը 72 տարեկան էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել