HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմը կշարունակի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմի ինքնամեկուսացման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ։

Հիշեցնենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմն ինքնամեկուսացել էր մարտի 15-ին ընկերությունում հաստատված կորոնովիրուսի մեկ դեպքի պատճառով:

«Հարգելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթեւեկության հոսքերի կանոնավորության եւ աերոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի/փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակ, ինչը նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աերոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված է նաեւ կյանքի, աշխատանքի եւ հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter