HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Գորգիսյան. «Զանգը չի նշանակում ֆիզիկական շփում և ֆիզիկական շփումը չի նշանակում, որ ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»

Քաղաքացիների հեռախոսազանգերի տեղորոշման նախագծի նպատակը հասկանալի է, սակայն կիրառվող միջոցները խնդրահարույց են ու շատ հարցեր առաջացնող:

Այս մասին իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, մասնագիտությամբ ծրագրավորող Գևորգ Գորգիսյանը:

«Ինչու է պետք պահպանել հեռախոսազանգերը, թե ով ում հետ է խոսել, երբ է խոսել և որքան: Եթե ուզում ենք անձանց ֆիզիկական շփման շրջանակը պարզել, դրա համար պետք է նրա դիրքը համեմատել այլ մարդկանց դիրքերի հետ: Որևէ կերպ զանգերը չեն նպաստելու, որովհետև զանգը չի նշանակում ֆիզիկական շփում և ֆիզիկական շփումը չի նշանակում, որ ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»,- ասաց Գորգիսյանը:

Պատգամավորի համար խնդիր է նաև այն, որ նախագծում նշվում է ապաանձնավորված տվյալների պահպանման մասին:

«Ցանկացած պարագայում էս տվյաներն ի սկզբանե պահվելու են ապաանձնավորված, այսինքն sim քարտի միջոցով հնարավոր է պարզել, որ այս ID-ով եղել ու զանգել է այսինչ ID-ին, իսկ ID-ներով միանշանակ հնարավոր է վերականգնել, թե ովքեր են եղել այդ անձինք: Եթե էս տվյալները պահում ենք, միշտ կարող ենք իմանալ, թե այդ մարդիկ ուր են գնացել, ում հետ են շփվել, ում հետ են խոսել»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` որևէ կերպ ամրագրված չէ, թե հետագայում այդ տվյալներն ինչպես են օգտագործվելու, տվյալները հավաքագրող հիմնարկությունն ինչ տեղեկատվական անվտանգության միջոցներ պետք է կիրառի:

«Մենք տոտալ վերահսկողության գործիքների հետ գործ ունենք, բայց վերահսկողության մեխանիզմներ չունենք, թե տվյալներ պահպանողներն ինչ ստանդարտների պիտի համապատասխանեն, որ թույլ տանք այդ տվյալները պահպանեն»,- ասաց Գորգիսյանը` հավելելով, որ նախագիծը շատ մտահոգիչ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter