HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը 100,000 դրամի աջակցություն կտրամադրի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված ամուսինների հղի կանանց

Կառավարության մարտի 30-ի արտահերթ նիստի օրակարգի երկրորդ (կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառում) հարցը վերաբերում էր հղի կանանց միանվագ օգնության տրամադրմանը։

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:

«Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով՝ 100 000 դրամի չափով:

Մեկնաբանություններ (1)

Anna
ինձ պետք է իմանալ ես հղի եմ 3ամսեկան եվ ամուսինս պետական աշխատող չի եղել կատարել է տարբեր տեսակի աշխատանքներ տվյալ պահին չի աշխատում, իսկ ես եղել եմ գրանցված աշխատող եվ տվյալ պահին եմ աշխատում գրանցումից հանել է տնօրինությունը որ գումար չվճարի այս պահին չգօրծելու պատճառով :Ինձ հուզում է այն հարցը ինձ այս պահին հասնում է գումար որպես չաշխատող հղի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter