
Արարատ Միրզոյան. «Բարեբախտաբար մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել»
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի թեստ են հանձնել ԱԺ այն պատգամավորները, որոնք Արցախի ընտրություններին պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն:
«Նախապես թեստավորվել են մեր պատվիրակության անդամները rapid թեստերով (արագ թեստեր), և մեր երկու գործընկերոջ մոտ արդյունքները դրական են եղել: Նրանք կրկնակի թետավորում են անցել արդեն ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ) թեստով, և ահա ուզում եմ հայտարարել, որ գիշերն ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ կրկնակի թեստավորման դեպքերը եղել են բացասական: Բարեբախտաբար, մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, կասկածն էլ հերքվել է»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Արցախ մեկնած լրագրողները, դիտորդական առաքելության անդամները թեստավորվել են արագ թեստերով:
Մեկնաբանել