
Մահացել է Արիանա Կաոիլին` Լևոն Արոնյանի կինը
Մահացել է Արիանա Կաոիլին՝ շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Լևոն Արոնյանը։
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life...
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
I love you honeybun, sleep tight....
Արոնյանին իրենց ցավակցություններն են հղել անվանի շախմատիստներ Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Պավել Էլյանովը, Յուդիթ Պոլգարը և ուրիշներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Պատճառը եղել է թոքերի խնդիրները։ Մինչ այդ նա մի քանի վիրահատությունների էր ենթարկվել։
Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին մարտի 14-ին ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենայով, վթարի էր ենթարկվել Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Արիանա Կաոիլին 2016 թվականին հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը։ Արիանա Կաոիլին և Լևոն Արոնյանը ամուսնացել են 2017 թվականին։
Մեկնաբանել