HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուս ու միկրոավտոբուս

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաաշտոնական կայքը։

Ի թիվս այլ ստուգումների` ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում հասարակական տրանսպորտի այն վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխում են սահմանված քանակից ավելի ուղևոր։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային ոստիկանները նշված խախտման համար կազմել են շուրջ 6 տասնյակ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, և ավտոբուսներից ու միկրոավտոբուսներից ուղևորներն իջեցվել են։

Դիմում ենք հասարակական տրանսպորտի վարորդներին՝ մի՛ տեղափոխեք սահմանված քանակից ավելի ուղևոր։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր իսկ առողջության անվտանգությունից ելնելով, մի՛ նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter