HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Varks.am»-ի որ հաճախորդները կազատվեն տույժ տուգանքներից․ հայտարարություն

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» լուծարվող վարկային կազմակերպության լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Varks.am»–ում վարկ ունեցող քաղաքացիներին։

Այն քաղաքացիները, որոնք մինչև ապրիլի մեկը «Varks.am»–ից վերցրած վարկերը ուշացումներով են վճարել, ժամկետանց են եղել, կուտակել են տույժ-տուգանքներ, կարող են ամբողջությամբ կամ մասնակի վճարել մայր գումարը և ազատվել տույժերից, միջնորդավճարներից և տուգանքներից։

Երկրորդ խումբ քաղաքացիները, որոնք պարտաճանաչ կատարել են իրենց վճարումները մինչև ապրիլի մեկը, առաջիկա 2 ամսվա ընթացքում ուշացումներ ունենալու դեպքում նրանց նկատմամբ տույժ-տուգանքներ չեն հաշվարկվի և ժամկետանց չեն համարվի։

Լուծարային հանձնաժողովը հարցեր ունեցող քաղաքացիներին առաջարկում է կապ հաստատել իրենց հետ (012 700-000 հեռախոսահամարով և  [email protected] էլ․ փոստի միջոցով):

Ավելի վաղ գրել էինք, որ Կենտրոնական բանկը որոշել է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» վարկային կազմակերպությանը զրկել լիցենզիայից, քանի որ ընկերությունը թաքցրել էր կապիտալի նվազեցման փաստը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter