HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել Տավուշի մարզում, որից մեկը՝ Դիլիջանում

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է»,- նշել է մարզպետը։

Նա հավաստիացրել է, որ իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։

Մարզպետի հաղորդմամբ՝ հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում։ 

Նշենք, որ մարտի 31-ի դրությամբ Դիլիջան քաղաքում բոլոր ժամանցի վայրերը, գեղեցկության սրահները փակ են: Մինչև ամսի 20-ը բաց են եղել «Թավա» սրճարանը և «Villa Rest» հյուրանոցային համալիրը: 

Հյուրանոցի մենեջեր Լիլիթ Վաթինյանի փոխանցմամբ` հյուրանոցում անընդհատ իրականացվել է ախտահանում, պահպանվել են բոլոր հիգենիկ կանոնները: Նա նշեց նաև, որ մինչ այդ հանգստացողները եղել են միայն տեղացի հայեր:

Մարզպետի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Անի Վաթինյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter