HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Atlantis European Airways» -ի չվերթով Հնդկաստանից Հայաստան վերադարձան մեր 68 հայրենակիցներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան, ԱԳՆ-ի և Հնդկաստանում Հայաստանի դեսպանության  համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ, որով Հայաստան վերադարձան Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներ և նրանց ուսուցիչները: Թռիչքն իրականացրեց հայկական «Atlantis European Airways» ավիաընկերությունը:
Ինչպես նշեց «Atlantis European Airways» ավիաընկերության տնօրեն Կարեն Բդոյանը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել էր ավիաընկերությանը՝ մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպելու համար: «Բնականաբար, մենք անմիջապես հայտնեցինք մեր  պատրաստակամությունը մեր հայրենակիցներին տեղափոխելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թռիչքը իրականացնող անձնակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի համար: Թռիչքի ընթացքում իրականացվել են առողջապահական անվտանգության բոլոր միջոցառումները», - ասաց Կարեն Բդոյանը: 
«Atlantis European Airways» ավիաընկերությունը մարտի 15-ին իրականացրել էր նաև Հռոմից Երևան հատուկ չվերթը՝ տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։
 
Լուսանկարը՝ planespotters.net -ի
 
Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter