
Գրանցվել է կորոնավիրուսի 39 նոր դեպք, ընդհանուր՝ 571
Ապրիլի 1-ի 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 571-ի: Նախորդ օրվա համեմատ դեպքերն ավելացել են 39-ով: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքը:
571 վարակակիրներից 31-ը բուժվել են, իսկ 3-ը՝ մահացել, փաստացի բուժվողների թիվն էլ կազմում է 537:
Բացասական արդյունք է ունեցել 2704 թեստ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել