HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման www.e-rights.am հարթակը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով արդարադատության նախարարությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։ 

Հարթակը հնարավորություն է ընձեռում

  • առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, 
  • միջոցառումների իրականացման ընթացքին, 
  • հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները, 
  • ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ: 

Հարթակի վերաբերյալ իրազեկող տեսանյութը՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter