HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ սահմանափակումներ են նախատեսվում մինչև ապրիլի 12-ը

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

  • դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը,
  • սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը, տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում,

  • թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման,

  • աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Այս կետը պարտադիր է դառնում ապրիլի 1-ի ժամը 23։59-ից,

  • տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում,

  • տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Որոշմանն ավելի մասնրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter