HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգի համար անհրաժեշտ են բուժաշխատողներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի:  Նախարարի ֆեյսբուքյան գրառումը ստորև՝

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ

Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:

Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.

- ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
- լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
- ռեանիմատոլոգներ,
- բուժքույրեր,
- մայրապետեր:

Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:

Հ.Գ. կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար»:

Մեկնաբանություններ (5)

Արմենուհի Ղահրամանյան
Վիրահատարանի բուժքույր եմ ,դիմում եմ բուժքրոջ աշխատանքի համար իմ հեռախոսահամար091778979խնդրում եմ զանգահարել,Երևանից եմ
Հրանուշ
Դիմում եմ Մայրապետի աշխատանքի համար։Գեղարքունիքի մարզից եմ։
Հերիքնազ
Մայրապետ
Ռուզաննա
Գյումրիում բուժքույր պետք է արձագանքեք ՀՀ 094233614
Anush
Բարև Ձեզ։իսկ որքան կվճարվի բժիշկ լաբորանտը կորոնավիրուսի դեմ պայքարի համար աշխատանքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter