HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկում է որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների հանդիպումները հետաձգել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների հանդիպումները հետաձգել: Իսկ արտակարգ դրության ավարտից հետո հստակ սահմանված ժամկետներում կազմակերպել այդ հանդիպումները: Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի հանդիպումը կարող է հետաձգվել, երբ հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված արգելվում է մանկատներ (կամ այն մանկատուն, որտեղ խնամք է ստանում որդեգրման ենթակա տվյալ երեխան) մուտք գործել։ Այդ իսկ պատճառով նախատեսվում է երեխայի և որդեգրել ցանկացող անձի հանդիպումը կազմակերպել ոչ ուշ քան արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում։

Նախարարությունն ընդգծել է, որ հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու որոշումն՝ այժմ հնարավոր չէ կազմակերպել որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների հանդիպումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter