
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան 4-րդ դեպքը։
89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին։ Մահացածը 72 տարեկան էր, իսկ մյուս երկու դեպքերը (55-ամյա կին և 73-ամյա տղամարդ)՝ մարտի 29-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել