
Կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք, 33 առողջացած քաղաքացի
Ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Վարակվածների ընդհանուր թիվը՝ 663 մարդ։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
Առողջացել է 2 քաղաքացի՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը՝ 33։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 33 է, փաստացի բուժվողներինը՝ 626, բացասական թեստերը՝ 2940, մահվան ելքերը՝ 4:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել