HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Sella» ապրանքանիշի ալկոգելում 96-տոկոսանոց բժշկական սպիրտ է օգտագործվում. «ԳՌՕՄ» ՍՊԸ-ի պարզաբանումը

«ԳՌՕՄ» ՍՊԸ-ն պարզաբանում է ներկայացրել «Sella» ապրանքանիշով արտադրած իրենց ալկոգելում անհայտ ծագման սպիրտ օգտագործելու և ցածր գնով շուկա հանելու մեր հրապարակմանը: Ընկերությունը նշում է, որ «Sella» ապրանքանիշը, որպես ալկոգելի հումք, օգտագործում է մաքուր բժշկական սպիրտ` 96 %-անոց:

«ԳՌՕՄ» ՍՊԸ-ն ներկայացրել է սպիրտի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը, որտեղ նշվում է, որ ընկերությունը Չարենցավանի «Լիզին» ԲԲԸ-ից մեկ լիտր 96-տոկոսանոց բժշկական սպիրտը ձեռք է բերել 825 դրամով:

Մեր դիտարկմանը, թե ինչու այդ մասին մակնշման վրա գրված չէ, այլ նշված է 75 % ալկոհոլ, ընկերության ներկայացուցիչն ասաց, որ այն կավելացվի նաև մակնշման վրա:

Հիշեցնենք, որ երեկ ալկոգել արտադրողներից մեկն ահազանգ էր հնչեցրել, որ որոշ արտադրողներ անհասկանալի պարունակությամբ ալկոգելեր են վաճառքի հանել ցածր գներով, որոնք, սպիրտի ներկայիս արժեքի պայմաններում, չեն կարող արտադրվել և իրացվել այդ արժեքով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter