
Ախտահանվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ախտահանվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որտեղ մեկուսացվել էին Իտալիայից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացիները։
Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է:
Մամուլի խոսնակը նշել է, որ մինչև ապրիլի 14-ը վարժարանում դասերը հետաձգված են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել