
Իլոն Մասկն անվճար արհեստական շնչառության սարքեր կառաքի աշխարհի հիվանդանոցներ
«Tesla» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը մարտի 31-ին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ ընկերությունն ունի ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության կողմից հաստատված հավելյալ արհեստական շնչառության սարքեր, որոնք կարող են անվճար առաքել այն երկրների հիվանդանոցներ, որտեղ գործում է կազմակերպության առաքման ծառայությունը։
Մասկի գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Մենք ունենք Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության կողմից հաստատված հավելյալ արհեստական շնչառության սարքեր։ Կառաքենք աշխարհի հիվանդանոցներ, որտեղ «Tesla»-ն առաքման ծառայություն ունի։ Սարքն ու առաքումն անվճար է։ Միակ պահանջն այն է, որ դրանք անմիջապես օգտագործվեն հիվանդների համար և ոչ թե պահեստում պահվեն։ Խնդրում եմ տեղյակ պահել ինձ կամ «Tesla»-ին»։
We have extra FDA-approved ventilators. Will ship to hospitals worldwide within Tesla delivery regions. Device & shipping cost are free. Only requirement is that the vents are needed immediately for patients, not stored in a warehouse. Please me or @Tesla know.
— Elon Musk (@elonmusk) March 31, 2020
The New York Times-ի հաղորդմամբ՝ աշխարհի մի շարք կառավարություններ, այդ թվում՝ Tesla-ի հայրենիք Միացյալ Նահանգներում, ամեն կերպ փորձում են բավարար քանակով արհեստական շնչառության սարքեր ձեռք բերել, քանի որ կորոնավիրուսով վարակված հիվանդները, որոնք շնչառական խնդիրներ ունեն, մեծ թիվ են կազմում հիվանդանոցներում։
Իլոն Մասկի գրառմանն արդեն արձագանքել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանությունը․ «Հարգելի՛ Իլոն, Ուկրաինան Եվրոպայի երկրորդ ամենամեծ երկիրն է՝ մոտ 40 մլն բնակչությամբ։ Համավարակն Ուկրաինայում հասնում է իր գագաթնակետին․ ապրիլ ամիսն ամենադժվարն է լինելու։ Մարդիկ հիվանդանոցներում արհեստական շնչառության սարքերի կարիք ունեն։ Մենք պատրաստ ենք համագործակցել։ Շնորհակալություն»։
Dear Elon,
— UKR Embassy in USA (@UKRintheUSA) April 1, 2020
Ukraine?? is the second largest country in Europe with population nearly 40 mln citizens. The pandemic situation in Ukraine is approaching its peak, April is going to be the hardest. People in hospitals need ventilators. We are ready to cooperate! Dyakuyemo!
Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում կա 804 վարակակիր, մահացածների թիվը 20 է։ Reuters-ի հաղորդմամբ՝ երկրի որոշ մեծահարուստներ, արձագանքելով նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին, ֆինանսապես օգնել են պետությանն արտասահմանից արհեստական շնչառության սարքեր գնել։
լուսանկարը՝ usnews.com-ի
Մեկնաբանել