HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկն անդրադարձել է varks.am-ի դեմ ներկայացված դիմում-բողոքներին

Կենտրոնական բանկը «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում է հետևյալը, որ Կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կազմակերպության գործունեության լիցենզիան: Նշվածի հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն ձևավորվել է Կազմակերպության լուծարային հանձնաժողովը, որին այսուհետ կարող եք հասցեագրել Ձեր դիմում-բողոքները կամ պարզաբանել Ձեր պարտավորությունների վերաբերյալ բոլոր հարցերը:

Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ հարցերի առնչությամբ, լուծարային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով քաղաքացիներին հուզող  հարցերին: Լուծարային հանձնաժողովի հայտարարությունների հետ կարող եք ծանոթանալ` այցելելով varks.am կայքի նորություններ բաժին:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Լուծարային հանձնաժողովին՝                              զանգահարելով (012) 700 000 հեռախոսահամարին կամ գրել  [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter