
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ մեկուսացման մեջ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը կորոնավիրուսի պատճառով վերջին յոթ օրերին գտնվում է ինքնամեկուսացման մեջ, շարունակում է պահպանել ինքնամեկուսացման նույն ռեժիմը, քանի որ վերջինիս մոտ պահպանվում են COVID-19 կորոնավիրուսի ախտանիշները, այդ թվում նաև բարձր ջերմությունը։ Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտնել է Ջոնսոնը։
Another quick update from me on our campaign against #coronavirus.
— Boris Johnson #StayHomeSaveLives (@BorisJohnson) April 3, 2020
You are saving lives by staying at home, so I urge you to stick with it this weekend, even if we do have some fine weather.#StayHomeSaveLives pic.twitter.com/4GHmJhxXQ0
Միկրոբլոգում տեղադրված տեսաուղերձում Ջոնսոնն ասել է. «Չնայած ես ինձ լավ եմ զգում և մեկ շաբաթ անց եմ կացրել մեկուսացման մեջ, ցավոք, դեռ ունեմ որոշ կարևոր ախտանիշներ։ Իմ մոտ դեռ առկա է ջերմություն։ Կառավարության քաղաքականության համաձայն՝ ես պետք է մնամ մեկուսացման մեջ մինչ այն պահը, երբ կվերանա այդ ախտանիշը։ Բայց մենք մշտապես աշխատում ենք մեր ծրագրի վրա, որպեսզի հաղթենք այդ վիրուսին»։
Վարչապետը հավելել է, որ առաջիկա հանգստյան օրերին երկրում սպասվում է լավ եղանակ և շատերը, հավանաբար, կցանկանան տնից դուրս գալ։ Ջոնսոնը կոչ է արել չդիմել այդ քայլին և հետևել իշխանության խորհուրդներին։
Հինգշաբթի օրը Ջոնսոնը կարճ ժամանակով միայնակ դուրս է եկել փողոց, որպեսզի բրիտանացիների հետ միասին ծափահարի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին։
Լուսանկարը՝ Դաունինգ սթրիթ 10-ի
Մեկնաբանել