HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մասիսի բժշկական կենտրոնի» երկու բժիշկ կորոնավիրուսով վարակված է, մեկի թեստավորման արդյունքը դեռևս հայտնի չէ

«Մասիսի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի սրտաբաններից մեկին երեկ տեղափոխել են «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»՝ կորոնավիրուսի թեստավորման։ Այս տեղեկատվությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը։ 

Դեռևս հայտնի չեն բժշկի կորոնավիրուսի թեստի արդյունքները: «Մեկ օր մի քիչ ջերմություն ունեցավ, մեկուսացրեցինք, երեկ ուղարկեցինք թեստավորման»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը։

Բացի այդ, բժշկական կենտրոնի երկու բժիշկների մոտ արդեն իսկ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելու փաստը։ Մի բժիշկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից է: «14 օր Ծաղկաձորում մեկուսացված էր, կոնտակտավոր էր։ 14 օր հետո կրկնակի թեստավորման ժամանակ հայտնաբերվեց։ Արդեն երկու օր է` «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է»»,-նշեց բժշկական կենտրոնի տնօրենը։

Կորոնավիրուսով վարակված մյուս բժիշկը շտապօգնության բաժանմունքից է։ Տնօրենի փոխանցմամբ՝ 10 օրից ավելի է, ինչ հաստատվել է նրա՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը։ 3-4 օրից հիվանդանոցից դուրս կգրվի։

Տնօրենի խոսքով` կորոնավիրուսով վարակված լինելուց զատ՝ «Մասիսի բժշկական կենտրոն»-ից ինքնամեկուսացված երկու-երեք բժիշկ կա։

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր, որ ապրիլի 2-ի դրությամբ Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter