
Վանաձորի քաղաքապետ. «Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ»
«Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից)»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:
Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է, և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»,- գրել է քաղաքապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել