
ԱԳՆ․ Դոնի Ռոստովում և Կրասնոդարում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ժամանակավոր կացարան է ստեղծված
Արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:
Թեժ գծի հեռախոսահամարներն են՝
☎️+7(863)253-67-45
☎️+7 (961) 408 - 44 - 23( WhatsApp/Viber).
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել