HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթական համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ կայացել է երկրորդ հեռավար աշխատանքային հանդիպումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային երկրորդ քննարկումը կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ միտված կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում կրթության շարունակականության ապահովման ԿԳՄՍ նախարարության իրականացրած քաղաքականությանն ու ծրագրերին գործընկերների կառույցների ջանքերի համադրմանը:

Հեռավար քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և գործընկեր կազմակերպությունների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ։ Գործընկերներին, նախ, ներկայացվել է նախորդ քննարկումից հետո իրականացված աշխատանքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել այդ պահին իրականացվող քայլերին։ Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շեշտել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամությունը։ Այս առումով նա կարևորել է հեռավար աշխատանքային քննարկումների կազմակերպումը՝ որպես գործընկեր կառույցների հետ շարունակական սոցիալական երկխոսության ձևաչափ, որը կկրի պարբերական բնույթ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Այս համատեքստում նախարարի տեղակալը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել գործընկերներին կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակում պետության իրականացրած ծրագրերին արագ արձագանքելու և ջանքերը համադրելու պատրաստակամության համար։

Նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանն անդրադարձել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հեռավար ուսուցման մեջ ներառելու խնդրին՝ ներկայացնելով համապատասխան սարքավորումներ տրամադրելու, ինտերնետի հասանելիություն ապահովելու, ստեղծված ռեսուրսների բջջային հավելվածների մշակման, ինչպես նաև ուսուցիչների հեռավար ուսուցման հմտությունների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը։ Կարևորել է նաև հեռավար ուսուցումը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել ներառական դարձնելու հարցը:

Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են սոցիալական գործընկերության ապահովման համատեքստում իրենց հետ ԿԳՄՍՆ-ի շարունակական երկխոսությունը, ինչը հնարավորություն է տալիս օժանդակությունը դարձնել առավել հասցեական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կառույց նախարարության հետ առանձին կքննարկի ստեղծված իրավիճակում կրթության ոլորտում իր գործադրած ջանքերը, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԳՄՍՆ-ն կներկայացնի Պարետատուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter