HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նյու Յորքի կենդանաբանական այգիներից մեկի վագրը վարակվել է կորոնավիրուսով

Բրոնքսի կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, մյուս վագրերի և առյուծների մոտ ևս նկատվում են հիվանդության ախտանիշները։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ԱՄՆ գյուղդեպարտամենտը։

Հանրային առողջության ոլորտի պաշտոնյաները կարծում են, որ կենդանիները վարակվել են կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկից, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Կենդանաբանական այգին փակ է եղել հանրության առջև մարտի 16-ից, իսկ առաջին վագրը սկսել է հիվանդության նշաններ ցույց տալ մարտի 27-ին։

Կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Փոլ Քալլին «Reuters»-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ սա առաջին անգամն է աշխարհում, որ վարակը մարդուց անցնում է կենդանուն։

Մի քանի տնային կենդանիներ նախկինում վարակվել են SARS-CoV-2 տիպի վիրուսով, որն առաջացնում է COVID-19։ Կենդանիների մոտ այդ վարակը գրանցվել է Հոնկոնգում՝ պոմերանյան շպից և գերմանական հովվաշուն ցեղատեսակի շների մոտ և Բելգիայում՝ տնային կատվի մոտ։

«National Geographic»-ի հաղորդմամբ՝ մարտի վերջերին 4-ամյա մալայական վագր Նադիայի մոտ չոր հազ է նկատվել։ Ապրիլի 2-ին կենդանուն թեստավորել են և հայտնաբերել վարակը։ Երկու սիբիրական վագրեր և երեք աֆրիկյան առյուծներ ևս հազ ունեն, նրանց մոտ նկատվում է ախորժակի կորուստ, սակայն վերջիններիս չեն թեստավորել։ Փոլ Քալլեի խոսքերով՝ «Անհայտ է, թե հիվանդությունն ինչպես կզարգանա կենդանիների մոտ»։

Հիշեցնենք, որ Նյու Յորքը համարվում է Միացյալ Նահանգների կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը, քանի որ երկրում գրանցված կորոնավիրուսի դեպքերի մոտ կեսը գրանցվել է Նյու Յորքում։

 

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

As a special #caturday treat, enjoy a moment of zen courtesy of our Malayan tigers. . . #bronxzoo #stayhome #zooandaquariumzen #tiger #tigers #bigcat #bigcats #catsofinstagram

A post shared by Bronx Zoo (@bronxzoo) on

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է 336 851 վարակակիր, մահերի թիվը 9620 է։

Լուսանկարում՝ 2017թ․ նկարահանված վագրերից մեկն է։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter