HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է կառավարության, նախարարական կոմիտեների նիստներն անցկացնել հեռավար 

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ արդարադատության նախարարությունն առաջարկում է կառավարության, նախանիստերի, նախարարական կոմիտեների նիստերն անցկացնել նաև հեռավար՝ առցանց հարթակի միջոցով: Նախարարությունն ընդգծել էլ, որ դրանով կապահովվի նաև նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը։

Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրությամբ պայմանավորված անձանց ազատ տեղաշարժման և շփումների հնարավորությունը կրճատելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ, հնարավորինս ապահովելով աշխատանքի բնականոն ընթացքը՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով»,-որպես հիմնավորում նշել է Արդարադատության նախարարությունը։

Նշենք, որ այժմ Կառավարության նիստերը, կոմիտեների նիստերը և նախանիստը անցկացվում են Կառավարության վարչական շենքում: 

Արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավորությունը էականորեն ավելանում է: Արդյունքում՝ կիրառվել է սահմանափակումներ՝ անձանց ազատ տեղաշարժման և շփումների հնարավորությունը կրճատելու համար: 

«Անհրաժեշտություն է առաջացել նշված սահմանափակումների կիրառմանը զուգընթաց ապահովել աշխատանքի բնականոն ընթացքը՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, ապահովելով հնարավոր սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրների լուծմանն ուղղված գործընթացները»,-նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter