HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակված 6 և մեկուսացված 16 ոստիկան կա։

Մհրյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ արտակարգ դրության օրերին հանցագործությունների թվի, այդ թվում՝ գողությունների էական նվազում է արձանագրվել։

Փոխոստիկանապետը ցավով հայտնեց, որ արտակարգ դրության օրերին, երբ արգելվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը, բակերում հաճախ բնակչության կուտակումներ են լինում, իրենք այդ մասին նաև ահազանգեր են ստանում։

«Ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարվում։ Մեր ունեցած ուժերի և հնարավորությունների սահմաններում փորձում ենք նաև բակային տարածքներում մեր քաղաքացիներին համոզել, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները»,-նշեց ոստիկանության պետի տեղակալը։

Անդրադառնալով մեկուսացված անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումներին՝ Հայկ Մհրյանը նշեց, որ դեպքեր են եղել, երբ մեկուսացված անձինք լքել են իրենց մեկուսացման վայրը, սակայն այսօրվանից կսկսեն բջջային հավելվածով «այդ խնդիրը կարգավորել»։ Թե ինչպես է իրականացվելու դա, Մհրյանը չմանրամասնեց։

Ապրիլի 6-ի դրությամբ՝ ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար 1735 անձի նկատմամբ կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում:

Մհրյանը պատմեց, որ երբ օրեր առաջ Հյուսիսային պողոտայում ոստիկանները փորձել են կանգնեցնել քաղաքացիներից մեկին՝ փաստաթղթերը ստուգելու համար, նա փախուստի է դիմել, սակայն ոստիկանը հետևից վազել և կանգնեցրել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter