HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռոսպոտրեբնադզորը տնից կորոնավիրուսի ստուգման վճարովի թեստավորում է թողարկել

ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) ապրիլի 6-ին հայտարարել է տնից կորոնավիրուսի ստուգման վճարովի թեստավորման մասին։ Այդ մասին տեղեկանում ենք ռուսական գերատեսչության պաշտոնական կայքից։ Ծառայությունը, որը կարելի է անցնել առանց բժշկի նշանակման, մատուցվում է առևտրային հիմունքներով միայն Մոսկվայում և Մերձմոսկվայում։ Հետագայում ծառայությունը հասանելի կլինի Ռուսաստանի բոլոր շրջաններում։

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ անալիզի իրականացման համար օգտագործվելու է բարձր զգայունության թեստավորման համակարգ, որը մշակել են Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները։ Թեստավորումն իրականացվում է փաստացի առանց շփման։

«Մոլեկուլային ախտորոշման կենտրոնի արտագնա ծառայության մասնագետը հետազոտության պատվիրատուին է ներկայացնում ախտորոշման հավաքածուն, հրահանգում, թե ինչպես բերանի ըմպանից ինքնուրույն վերցնի քսուքը և կենսանյութով կոնտեյները տանում հետազոտության։ Թեստավորման արդյունքը պարզ է դառնում մեկ-երկու օր անց և ուղարկվում էլեկտրոնային փոստով»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ թեստավորման արժեքը 1 250 ռուսական ռուբլի է, որը ներառում է նաև բուժանձնակազմի կանչի ծառայության գումարը։

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 6 343-ի, ապաքինվածների թիվը՝ 406-ի, իսկ մահացածների թիվը՝ 47-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում 758 000 թեստ է արվել։

Լուսանկարը՝ Ռոսպոտրեբնադզորի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter