HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսպանիայում ավտոգործարանն սկսել է արտադրել թոքերի արհեստական շնչառության ապարատներ

Թոքերի արհեստական շնչառության առաջին ապարատները, որոնք արտադրվել են «Seat»-ի ավտոգործարանում, ապրիլի 6-ից սկսել են մատակարարվել Իսպանիայի հիվանդանոցների և կլինիկաների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում կատարելով երկուշաբթի օրը ընկերության տարածած հաղորդագրությանը: Ընկերությունը, որը գործում է Բարսելոնայից ոչ շատ հեռու գտնվող Մարտորել քաղաքում, առաջիկա օրերին նախատեսում է օրական արտադրել մինչև 300 ապարատ:

Մինչ համաճարակի սկիզբը թոքերի արհեստական շնչառության ապարատները, որոնք անհրաժեշտ են COVID-19 կորոնավիրուսով հիվանդ պացիենտների համար, տնայնագործական պայմաններում արտադրվել է Իսպանիայի միայն երկու փոքր ձեռնարկություններում: «Seat»-ը, որտեղ համաճարակի պատճառով դադարեցվել է ավտոարտադրությունը, կարողացել է մշակել և արտադրել թոքերի արհեստական շնչառության OxyGEN տիպի ապարատներ: Ընկերությունն արտադրությանը կարողացել է պատրաստվել երկու շաբաթների ընթացքում՝ այդ նպատակով աշխատանքին կցելով իր կոնստրուկտորական բյուրոյի աշխատակիցներին:

Ապարատները պատրաստվում են արտադրամասի 150 աշխատակիցների ուժերով, որոնք մինչ այդ զբաղվում էին «Seat Leon» տիպի ավտոմեքենայի արտադրությամբ: Ապարատի արտադրության մեջ օգտագործվում են այդ մեքենայատեսակի դետալները, մասնավորապես, որոշ ատամնաանիվներ, փոխանցման տուփի լիսեռները և ապակեմաքրիչների շարժիչները: Ապարատը փորձարկվել է նախորդ ուրբաթ և ստացել արտադրության թույլտվություն Իսպանիայի դեղերի և բժշկական սարքավորումների գործակալության կողմից:

«Դժվար ժամանակներում գերմանական ընկերության պարտքն է իր հզորությունը դնել իսպանական ժողովրդի տրամադրության տակ»,- հայտարարության մեջ նշվում է «Seat» ընկերության թոփ մենեջեր Քրիստիանա Ֆոլմերի ուղերձը:

Վերջին տվյալներով Իսպանիայում COVID-19 կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 136 675-ի, ապաքինվածների թիվը՝ 40 437-ի, իսկ մահացածների թիվը՝ 13 341-ի:

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter