HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն 15 միլիարդ եվրո կտրամադրի գործընկեր երկրներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Եվրոպական միությունը որոշել է 15 միլիարդ եվրո տրամադրել գործընկեր աղքատ երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։ Այդ մասին երեքշաբթի օրը տեսաուղերձով հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ Աֆրիկայի երկրները մի քանի շաբաթ անց կբախվեն այն խնդիրներին, որոնց հետ այսօր գործ ունեն ԵՄ անդամ պետությունները։ Աֆրիկյան երկրները պետք է կարողանան կանխել համավարակի տարածումը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերով՝ տրամադրվող գումարը պետք է հատկացվի ԵՄ գործընկեր պետությունների առողջապահական համակարգի ամրապնդմանը և ներդրվի տնտեսության մեջ։ Եվրահանձնաժողովի ղեկավարը չի նշել, թե որ երկրները կստանան օգնությունը։ Բացի այդ նաև հայտնի չէ, թե ինչպես կտրվի ֆինանսավորումը։ Օգնության մանրամասները և չափերը պետք է քննարկեն ԵՄ անդամ պետությունների զարգացման նախարարները։

Եվրոպական պաշտոնյաները, ավելի վաղ, մտահոգություն էին հայտնել, որ Եվրոպայում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարը կարող է լինել անարդյունք, եթե վիրուսը զանգվածային տարածում գտնի Աֆրիկայում, իսկ այնուհետ կրկին ներթափանցի Եվրոպա։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերով՝ պետք է «համակարգված գլոբալ պատասխան տրվի կորոնավիրուսի համավարակին»։

Լուսանկարում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter