
Հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 881
Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 881: Նախորդ օրվա համեմատ դեպքերի թիվն ավելացել է 28-ով: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ մահացածը 93 տարեկան է եղել, որը նաև քաղցկեղ է ունեցել: Մահերի ընդհանուր թիվն այս պահին 9 է:
Բուժվածների թիվն էլ կազմում է 114, որը ապրիլի 7-ի համեմատ՝ ավելացել է 27-ով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ, որոնցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել