
Ժամեր անց Չինաստանից Հայաստան կհասնի բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը
Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Չինաստանից Հայաստան են տեղափոխվում հետևյալ խմբաքանակների ապրանքները․
-120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
-2 թթվածնի մատակարարման կայան,
-60 000 հատ թեստ,
-60 000 հատ բժշկական դիմակ,
-280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
-20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
-100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել