HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հեռավար կրթության մարտահրավերների և հնարավորությունների թեմայով քննարկում ԱԺ-ում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում հեռավար կրթութայն իրականացման հարցն է։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ քննարկման նպատակն է հեռավար կրթության խնդիրները բարձրաձայնել եւ փորձել լուծում տալ։ (Քննարկման մասնակիցները միմյանց հետ կապվել են առցանց)։

Վերջինս շնորհակալություն հայտնեց ծնողներին, ուսուցիչներին, տնօրեններին՝ հեռավար կրթության անընդհատությունն ապահովելու համար։

Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Այս պահին մենք հնարավորինս անցել ենք առցանց կրթության, բայց պետք է խոստովանել՝ հեռավար կրթությունը համակարգային լուծումների մասին է, եւ չեմ կարող պնդել, որ մինչեւ արտակարգ դրությունը պետությունն ունեցել է ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակման փաստաթուղթ, եւ այսօր ստիպված ենք արագացված կարգով հարմարվել նոր իրավիճակներին։ Մեր խնդիրն է հեռավար կրությունն ինստիտուցիոնալացնել»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ քննարկման հիմնական նպատակը պետք է լինի երկու հարցի պատասխան գտնելը՝ որոնք են հեռավար կրթության կազմակերպման գործում առկա խնդիրները, եւ ինչ լուծումներ կան։

Երկրորդ հարցն այն է, թե ինչպես են պատկերացնում առավել երկարաժամկետ հեռավար կրթության դերը Հայաստանի կրթական կյանքում։ «Կան համարձակ կարծիքներ, որ դրանք պետք է ավագ դպրոցներում գան եւ փոխեն կրթությունը, կան պահպանողական հայացքներ ունեցողներ, որոնք գտնում են, որ հեռավար կրթությունը պետք է սահամանափակենք միայն հեռավոր շրջաններում աշակերտների, ուսուցիչների սակավաթիվության, ինչպես նաեւ տարբեր հիվանդություններ ուենցող աշակերտների համար կրթությունն ապահովելու համար, մտքերը տարբեր են»,- նշեց Հայրապետյանը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հեռավար կրթությունը՝ որպես կրթության մի ձեւ, կառավարությունն ամրագրել էր (մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը) եւ իրականացնում է երկու հեռավոր համայնքներում՝ նպատակ ունենալով ապահովել կրթության հասանելիությունը հեռավոր համայնքներում, որտեղ ուսուցիչների պակաս կա։ Ըստ փոխնախարարի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո ստիպված են մոտ կես մլն շահառուների ներառել հեռավար կրթության համակարգում։ «Այս խնդիրը միայն մեր երկրի խնդիրը չէ, մենք մի քանի անգամ ասել ենք, մոտ 200 երկրների կես մլրդ աշակերտ զրկված է կրթության առկա ուսուցման հնարավորությունից, եւ բոլոր երկրները հանդիպում են մի շարք դժվարությունների»։ - նշեց նախարարի տեղակալը։ Վերջինս հավելեց, որ մասնակցում են միջազգային քննարկումների եւ ուղեցույցների կազմավորման աշխատանքներին։ «Պետք է ասեմ, որ ուղեցույցները սկսվում են մի կարեւոր կետով՝ յուրաքանչյուր դպրոց եւ յուրաքանչյուր համայնք գնահատում է իրեն ամենահասանելի միջոցը եւ փորձում է կրթության շարունակականությունն ապահվել։ Արտակարգ դրության պայմաններում կրթության շարունակելիությունը եւ մեթոդական կազմակերպման խնդիրը պետք է լուծել»։

Ըստ փոխնախարարի՝ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ նախարարությունում հանդիպումներ են ունեցել ոլորտի մասնագետների հետ եւ խնդրել միավորել ջանքերը՝ հեռավար ուսուցման համար նախատեսված ռեսուրսները մեկ հարթակում համախմբելու համար։

Փոխնախարարը հավելեց, որ հեռավար կրթական կարգն արդեն իսկ մշակել են, այն շրջանառվում է պետական մարմնինների շրջանում եւ առաջիկայում կտեղադրվի e-draft.am կայքում՝ հանրային քննարկումների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter