HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում կա կորոնավիրուսի վեց վարակակիր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ Տավուշում կա կորոնավիրուսի վեց վարակակիր։

«Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։
Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հիմնականում սննդի փաթեթների տրամադրմամբ։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքների և ևս 1200 երեխաների։
Այս օրերին մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։
Եվ վերջապես, շնորհակալություն բոլորիդ կարգապահության և համբերատարության համար։ Փոխադարձ վստահությամբ մենք անպայման հաղթահարելու ենք այս փորձությունը։ Հատուկ երախտագիտություն մեր առողջությունն ու անվտանգությունն ապահովող բոլոր կազմակերպություններին և անձանց, շնորհակալ եմ»,- իր խոսքում ասաց մարզպետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter